Արդեն երկրորդ օրն է փնտրում են Մասիսի բնակչին

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Մասիս քաղաքի բնակիչ, 1948 թ, ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը, որը ապրիլի 21-ին, ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի  34  SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Հարություն Ազատյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010-59-06-25, 0236 4 02 02, 093 28 63 63 հեռախոսահամարներով:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ տղամարդու որոնողափրկարարական աշխատանքների համար ապրիլի 23-ին հրշեջ-փրկարարները ջրատարի երկայնքով (մոտ 200մ) կեռաձողերով իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Օժանդակ տեխնիկայի միջոցով  փակվել է նաև ջրի հոսքը և պոմպի միջոցով ջրատարը մասամբ ցամաքեցվել է: Նշված տեղամասում ոչինչ չի հայտնաբերվել:Ժամը 18:10-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Իրավաբան.net  

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել