ԴԱՀԿ-ի հարկադիր աճուրդում 140 մլն դրամանոց մագաղաթ է վաճառվում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի կայքում 140 304 251 մեկնարկային գնով վաճառքի է դրվել Սերգեյ Օկոևի կողմից «Դուքս դը Բեռիի թանկագին ժամերը» հին ձեռագրից կատարված կրկնօրինակ՝ մագաղաթ:

Նկարագրությունում նշվում է, որ մագաղաթի «ընդհանուր էջերի քանակը՝ 314 էջ, նկարները՝ 120: Աշխատանքը կատարված է նրբագույն մագաղաթի վրա պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, ունի գեղարվեստական փայլուն որակ, պատկերված և գրված է անբասիր գեղեցկությամբ, կատարելությամբ նման է բնօրինակ ձեռագրին, կերտվել է 2005-2011 թվականների ընթացքում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել