Ի՞նչ կենսագրություն ունի Ելք դաշինքի ավագանու թեկնածու Անի Սամսոնյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուների՝ պատահականության սկզբունքով:

Ստորև ներկայացնում ենք Ելք դաշինքի կողմից ավագանու թեկնածու Անի Սամսոնյանի կենսագրությունը.

Ծնվել է 1990թ․-ին Երևանում։

Կրթություն

2011 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը։

2011-2013 թթ․-ին սովորել է ԳԱԱ Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում։

Աշխատանքային փորձ

2010-2012 թթ․ին աշխատել է Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում որպես գիտաշխատող։

2012-2013 թթ․-ին «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։
2012-2013 թթ․ եղել է Diplomat.am վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատրազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։

2013-2014 թթ․-ին համակարգել է «Հայնյուզ» մամուլի ակումբը։

2015թ. ավարտել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը
2015 թվականից Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի անդամ է և մամուլի քարտուղար։
2017 թվականի մարտից ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել