Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀԿ-ի կողմից ավագանու թեկնածու Լիլիթ Բեգլարյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուների՝ պատահականության սկզբունքով:

Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ-ի կողմից ավագանու թեկնածու Լիլիթ Բեգլարյանի կենսագրությունը.

Ծնվել է 1992թ. ապրիլի 20-ին Երևանում:
2009-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում:
2013-2014թթ. սովորել է Ռոբերտ Շուման ինստիտուտի «Երիտասարդ առաջնորդներ» երիտասարդ քաղաքական գործիչների դպրոցում, Բուդապեշտ (Հունգարիա):
2016թ.-ին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել է բիզնեսի (գործարար) կառավարման մագիստրոսի (MBA) աստիճան:

2012-2013թթ. աշխատել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ)՝ որպես մոնիթորինգի և գնահատման մասնագետի օգնական:
2013թթ.-ից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ)՝ որպես Միջազգային և համահայկական ծրագրերի համակարգող:
2015թթ.-ից Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք (DEMYC) կազմակերպության փոխնախագահն է, Բրյուսել (Բելգիա)
2015թթ.-ից ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահն է:
2015թթ.-ից Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ) գլխավոր քարտուղարն է:
2016թթ.-ից Եվրոպական երիտասարդական ֆորումի Ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի անդամ է, Բրյուսել (Բելգիա):
2017թ.-ին ացնել է աշխատանքային պրակտիկա Եվրոպական խորհրդարանում, Բրյուսել (Բելգիա), Ստրասբուրգ (Ֆրանսիա):

Մասնակցել է մի շարք միջազգային ծրագրերի, թրեյնինգների և վերապատրաստումների աշխարհի շուրջ քսան երկրներում:

2017թ. պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:

ՀՀԿ խորհրդի անդամ է:

Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել