Հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.

«Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»։

Նշենք, որ ըստ BBC-ի Թալիբան խմբավորումն ուրբաթ օրը հարձակվել է Մազարի Շարիֆի հյուսիսային Բալխ մարզի վրա, ինչի արդյուքնում սպանվել ու վիրավորվել են ավելի քան 100 աֆղան զինվորներ: Կռիվը տևել է մի քանի ժամ: Տեղեկությունը հաստատել է նաև տեղի ՊՆ-ն:

Թալիբանն արդեն ստանձնել է հարձակումը, հայտնելով, որ հարձակմանը մահապարտներ են մասնակցել:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել