Երևանի Կապույտ մզկիթի պահպանման համար քաղաքապետարանը 11,7 մլն դրամ է տրամադրել

Մայրաքաղաքային իշխանությունները Երևանի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպատան խնդրանքին ընդառաջ են գնացել և դեսպանատանը տրամադրել 9 մլն դրամ՝ որպես նվիրատվություն։

Այս գումարը տրամադրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի 218-Ա 24.03.2017թ. կարգադրության համաձայն։

Քաղաքապետարան է դիմել ԻԻՀ դեսպանատունը՝ հայցելով աջակցություն, քաղաքապետարանն էլ «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից Երևանում ԻԻՀ դեսպանատանը, որպես նվիրատվություն,  հատկացրել է 9 միլիոն դրամ։

Իսկ փետրվար ամսին նույն նպատակով տրամադրվել է 2,7 մլն դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել