Կմշակվի ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը ՀՀ վարչապետն է:

Հանձնաժողովին հանձնարարվել է` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել