ՄԻՊ-ի ասուլիսի ժամանակ անսպասելի ֆլեշմոբ տեղի ունեցավ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսօր տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացնում էր 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը: Երբ Թաթոյանն ասուլիս էր տալիս ներս մտան մի քանի երիտասարդներ և սեղանի վրա փակցրեցին հուլիսյան իրադարձություններից լուսանկարներ, ինչպես նաև պաստառ՝ վրան գրված «ՀՀԿ իրավունքների պաշտպան»:

Նման մի պաստառ էլ փակցրվել էր ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց։

Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել