Սկսվել է Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավը

Այսօր սկսվել է Երևանի քաղաքապետի ևա ավագանու ընտրությունների համար քարոզարշավը: Ընտրություններին մասնակցելու են 3 քաղաքական ուժեր՝ «ԵԼՔ» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի և Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

«ԵԼՔ» դաշինքն ասյօր երթ կանի, որը կմեկնարկի ժամը 18։00-ին Երիտասարդական մետրոյի մոտից և կավարտվի Հյուսիսային պողոտայում, որտեղ ժամը 19։00-ին տեղի կունենա հանրահավաք-համերգ։

Իսկ քարոզարշավի մեկնարկը տվել են «Էրեբունի-Երևան» երգի իրենց տարբերակի հրապարակմամբ:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացը կսկսի հեծանվաերթով՝ Ազատության հրապարակից ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին:

ՀՀԿ-ի կողմից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն ու իր թիմը ապրիլի 21-ին նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտան «Հանուն Երևանի» կարգախոսի ներքո՝ ներկայացնելով գալիք տարիների մայրաքաղաքի զարգացման ծրագիրը:

Հիշեցնենք, որ ընտրությունները կկայանան մայիսի 14-ին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել