Խոշոր ավտովթար Զովասար գյուղի մոտ. կա երկու զոհ, երկու վիրավոր

Ապրիլի 20-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Ծաղկասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Զովասար գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ГАЗ 53» մակնիշի 19 US 705 պետհամարանիշով (վարորդ՝ 1963 թ. ծնված Ս. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի ձորակը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1964 թ. ծնված Ն. Մ.-ը և 1991 թ. ծնված Ա. Կ.-ը տեղում մահացել են, իսկ ուղևոր՝ 1986 թ. ծնված  Մ. Կ.-ը տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:

Բժիշկները Մ. Կ.-ի և Ս. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել