Աղբահանության վիճակը ողբերգական է. Կարեն Կարապետյան

««Մաքուր Հայաստան» ծրագիրը մեկնարկում ենք հենց այսօրվանից: Նախագծի շրջանակում կատարված ուսումնասիրություններում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հա տարածք, դրանց պատշաճ հսկողության բացակայությունը, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման թերի լինելը, ճանաարհների և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումներն և այլն՝ երկու խոսոքով ասեմ, ուղղակի վիճակը ողբերգական է, կարծում եմ բոլորդ էլ նկատել եք»,-կառավաորթյան նիստին նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշեց, որ այս բոլոր խնդիրներին պետք է ներգրավել բոլոր մարզպետներին ու համայնքների ղեկավարներին, քանի որ սա տարիների ընթացքում նրանց վատ աշխատանքի ու թերացումների ու շատ դեպքերում նրանց պարտականությունների չկատարման արդյունքն է:

Արդարադատության նախարարությանը հանձնարարվեց ուսումնասիրել և երկամսյա ժամկետրներում ներկայացնել իրավախախտումների համար առավել ու համապարփակ նորմեր իրականացնելու հնարավորություն, խստացնել նախատեսված վարչական տույժերը, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսել:

Ոստիկանության պետին հանձնարարվեց մեկամսյա ժամկետրներում ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպերը ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը:

Սուրեն Կարայանին վարչապետը ևս դիմեց՝ «Պարոն Կարայան, հատուկ ուշադրություն եք դարձնում զբոսաշրջության վայրերը: Նայեք էնտեղի բուդկաներն ու այլ շինությունները, մեկ շաբաթում անցնում ու կարգավորում եք, մանավանդ Սևանի եկեղեցի գնալու ժամանակ ավելի լավ է զբոսաշրջիկ չտանենք: Սևանի ճանապարհին ձուկ վաճառողների փաթեթները, եթե քամի է՝ օդի մեջ են, եթե չէ՝ հատակը չի երևում: Մաքսիմալ կոշտ եղեք»:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել