Այսօր երեկոյան մի քանի փողոցներ կփակվեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 19-ի երեկոյան ժամը 20:30-ից փակ կլինեն Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան բարձրացող ուղղության Ամիրյան-Պուշկին փողոցների հատվածը, ժամը 21:30-ից Աճառյան փողոցի`Ծարավ Աղբյուրի-Բաբաջանյան փողոցների հատվածը: Գիշերային ժամերին ասֆալտապատման աշխատանքներ կծավալվեն նաև Աթենքի փողոցի`Բրազիլիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ ընկած հատվածում, սակայն փողոցը այդ ընթացքում չի փակվի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել