Ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.

Ապրիլի 23-ին, ժամը 20-ին, ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ` Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:
Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-ը` Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել