Ոստիկանությունը որոնում է ՌԴ զինծառայողին

Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:
Դ. Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02,  /0312/ 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով։
ՀՀ ոստիկանություն
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել