Հնարավորություն 2018–2019 ակադեմիական տարին անցկացնել ԱՄՆ-ում

Մասնագիտական գործունեության որոշակի փորձ ունեցող և հանրային ծառայությանը նվիրված առաջնորդ ե՞ք: Այդ դեպքում դիմե՛ք 2018թ. Հյուբերթ Համֆրի փոխանակման ծրագրին: Այն քաղաքացիներին, ովքեր սահուն խոսում են անգլերեն, ունեն բակալավրի կրթական աստիճան և հինգ տարվա մասնագիտական փորձ, այս մեկ տարի ժամկետով, առանց գիտական աստիճանի շնորհման ծրագիրը թույլ է տալիս 2018–2019 ակադեմիական տարին անցկացնել ԱՄՆ-ում՝ ուսանելով և համագործակցելով Ամերիկացի գործընկերների հետ: Այս մասին տեղեկանում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017թ. հունիսի 2-ն է: Ուսումնառության ոլորտներին, ինչպես նաև ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.usa.am/cms/announcements.php #HumphreyArmenia

Фото U.S. Embassy Yerevan.

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել