Վիլնյուսի փողոցում արգելափկվել են երկու շենքերի վերելակները

Ապրիլի 17-ին, ժամը 05:35-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1956 թ. ծնված Լ. Ղ.-ը:

Դրանից մոտ մեկ ժամ առաջ՝ 04:21-ին ահազանգ է ստացվել, որ նույն փողոցի թիվ 111 շենքի վերելակում ևս մարդ է արգելափակվել վերելակի մեջ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1981 թ. ծնված Դ. Հ.-ը:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել