Հովհաննես Ազիզյանը կմեկնի Քիշնև, Խաչիկ Հակոբյանը՝ Բալի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու որոշում է ստորագրել, որոնցում ասվում է.

«Համաձայն ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը մասնակցելու նպատակով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի՝ 2017 թվականի ապրիլի 2-4-ը Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Մեկ այլ որոշմամբ՝

«Ընդունել ի գիտություն, որ «Երկրի անվտանգության համակարգերը» տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի՝ 2017 թվականի ապրիլի 10-12-ը Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի)` գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին»:

Նրանք եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնեն ՀՀ կառավարության աշխատակազմին:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել