ՀԷՑ-ը՝ վճարումների մասին

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդներին տեղեկացնում է, համաձայն սպառված էլ.էներգիայի արժեքի վճարման կարգի` մարտ ամսվա ընթացքում Ձեր կողմից սպառված էլ.էներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է ապրիլի 17-ին:

Այն բաժանորդները, որոնք մինչև ապրիլի 17-ը, իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, այսինքն` ապրիլի 20-ից կհոսանքազրկվեն:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել