Վաչե Գաբրիելյանը, Արմեն Հայրապետյանը և Ռաֆայել Ավետիսյանը կմեկնեն Ճապոնիա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Համաձայն ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանին 2017 թվականի մայիսի 4-8-ը գործուղել Ճապոնիա (Յոկոհամա)՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ տարեկան նիստին մասնակցելու համար:

2. Վաչե Գաբրիելյանի, Արմեն Հայրապետյանի և Ռաֆայել Ավետիսյանի՝ Ճապոնիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»:

Իրավաբան.net  

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել