Խոզի մսի գինը առաջիկայում կթանկանա. Միլետա Արիստակեսյան

«Այն արտադրողները, ովքեր հումքը ներկրում են, դոարի կուրսի փոփոխությունների  հետ կապված թանկացումներ են լինում: Օրինակ մսամթերքի ոլորտը, եթե համեմատենք Ռուսաստանի հետ, մեր մսամթերքը, երշիկեղենը նորմալ վիճակում են, որակը՝ նույնպես: Բայց հումքային շատ մասեր ձեռք են բերվում արտասահմանից՝ դոլարով և գինը կարող է իջնել ու բարձրանալ» Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանկ հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի փորձագետ Միլետա Արիստակեսյանը:

Նա երիշկեղենի գների թանկացումը բացատրում է նրանով, որ դրանց հումքի մեծ մասը, որի մեջ նաև թռչնամիսն է օգտագործվում, ձեռք են բերվում դրսից:

«Կարող եմ ասել, որ խոզի միսը թանկացել է, իրենք թանկ գնով են գնում, եթե ժամանակին այն 1500 էր, հիմա 2200-2300 է դառել, հավի միսը թանկացել է, քանի որ Եվրոպայում թռչունների հիվանդություն բռնկվեց, ագելեցին այնտեղից թռչնամիս ներմուծել, մերոնք եվրոպական այլ երկրներից ներմուծեցին միսը, ինչն էլ բարձր գնով եկավ: Ազատ շուկայական հարաբերություններ են՝ տեսնելով, որ հարևան երկները չեն կարող վաճառել, իրենք թանկ են տվել»,-մանրամասնեց մասնագետը:

Ի՞նչն է պատճառը, որ խոզի միսը շուտով կթանկանա՝ ըստ կանխատեսումների հասնելով մինչև 3000 դրամի, Արիստակեսյանը նշում է պատճառը. «Որպեսզի դա չլինի, կարծում եմ, պետք է մեր Կառավարությունը խթանի դրան, քանի որ գլխաքանակը քիչ է, իսկ եթե արտադրողը ցանկանում է օգտագործել, իսկական, թարմ ու ստուգված միսը, ապա պետք է խթանել նրանց արտադրությանը, որովհետև մարդիկ մտածում են, որ ավելի լավ է փակվեն ու չաշխատեն»:

Ալիսա Չիլինգարյան

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Իրավաբան.net  

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել