Պարգևատրումներ՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ

Սերժ Սարգսյանն Ոստիկանության օրվա առթիվ պարգևատրել է ՀՀ ոստիկանության մի քանիի աշխատակիցների, որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ.

Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Հովիկի Մարգարյանին պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով»:

Նշենք, որ այլ որոշումների համաձայն «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են նաև՝

ՀՀ Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ռուբիկի Կարապետյանը,

ՀՀ ոստիկանության ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Սամսոնի Տոնոյանը,

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Արշակ Ժորայի Գաբոյանը, 

ՀՀ օպերատիվ փնտրողական վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Նշանի Բաբայանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել