Բիզնես ոլորտում միասնական պայքարի համար հարկավոր է ստեղծել համապատասխան կոալիցիա

Հայաստանում հարկավոր է ստեղծել բիզնես կոալիցիա։ «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը ասում է, որ այս կոալիցիայի պահանջը հատկապես զգացվեց նախորդ տարի, երբ ընդունվեց Հարկային օրենսգիրքը․ «Հենց այդ ժամանակ մենք զգացինք, որ այդ կոալիցիան մեզ պետք էր, որ մենք կարողանայինք միասնական դուրս գալ պայքարի կամ բինզեսի առաջարկների»։

Այս դասերը քաղելով՝ նա կարևոր համարեց հենց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում բացի լրացումը․ «Ծրագրի լիդը, այսինքն՝ գլխավոր դիմումատուն Իրավաբանների հայկական ասոցիացիան, ևս 5 կազմակերպություններ են, որ միացել են։ Այս պահին գնում է նաև ընտրություն բուհական կրթության, այսինքն՝ կընտրվի այն բուհը, որը ուսուցումներ է անցկացնելու ՀԿ-ների շրջանում, որից հետո կհայտարարվի դրամաշնորհային հայտերի ընդունման սկիզբը, ձևերն ու չափորոշիչները»,- հայտնեց ծրագրի կոնսորցիումի անդամ ՀԿ-ի ղեկավարը։

Փորձագետ Արտակ Մանուկյանը խոսեց ծրագրի ուղղությունների մասին՝ մանրամասնելով․ «Ծրագրով նախատեսված է 9-ը ուղղության, մենք հիմա խոսում ենք բիզնես դաշտի շրջանակներում՝ գյուղատնտեսություն, բիզնես, պետական մասնավոր հատվածի գործընկերություն՝ ներդրումների համատեքստում, սա բիզնեսի երեք ուղղություններն են, նմանատիպ կա կրթություն և արդարադատություն, ընտրվելու են նաև մյուս ոլորտները։ Եթե խորը դիտարկենք՝ 9 ոլորտ, նվազագույնը ենթադրվում է, որ պետք է ունենանք 9 կոալիցիա, այսինքն՝ ծրագրի հաջողության չափանիշներից մեկը կա՛մ առկա կոալիցիաներից մեկն է, կա՛մ եթե այդպիսիք չկան կոալիցիոն համագործակցության այդ միտումը շարունակելը»,- եզրափակեց նա։

Այսօր ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական ֆոկուս խմբերի հանդիպումը 3 ուղություններով՝ բիզնես, գյուղատնտեսություն, և ենթակառուցվածքների զարգացում/պետական ներդրումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գ․Թ․

Ա․Ս․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել