Ի՞նչ պարտավորություններ ունեն տնային շների տերերը

Անասնաբուժության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ տնային շների տերերը պարտավոր են նաև`

1) ցուցահանդեսներին, մրցություններին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ դրանց անասնաբուժական անձնագրերը.

2) պատվաստումների և մշակումների դեպքում անասնաբուժական ծառայությանը կենդանու հետ ներկայացնել անասնաբուժական անձնագրերը.

3) կատարել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները.

4) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք.

5) մշտական կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել ապաստարան և ազատ տեղաշարժման տարածք.

6) 6 շաբաթականից մեծ հասակի դեպքում ձեռք բերել անասնաբուժական անձնագիր.

7) 4 ամսական հասակում կամ շուն ձեռք բերելուց հետո` 7 օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման և իրենց ցանկությամբ շան նույնականացման նպատակով շան վրա դնել դաջվածք կամ տեղադրել միկրոչիպ, որը ներառում է կենդանու տեղակայման տարբերանշանները և անհատական համարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել