Հանդիպում Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում

Ապրիլի 12-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամները հանդիպում ունեցան Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ։

Հանդիպումը վարում էին ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը և նույն ասոցիացիայի փորձագետ Արտակ Մանուկյանը։

Հակոբ Ավագյանը ներկայացրեց ծրագիրը՝ խոսելով դրա նպատակներից ու թիրախային ոլորտներից, Արտակ Մանուկյանը հայտնեց, որ ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, վեր են հանվել այդ ոլորտներում առկա հիմնախնդիրները։

Այս ծրագիրը միտված է քաղաքացիական հասարակության և ՔՀԿ-ների կոալիցիաների կարողությունների հզորացմանը, բացի այդ կարևորագույն նպատակներից է հմտություններ տալ կազմակերպություններին՝ հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացների արդյունավետ մասնակցելու ուղղությամբ։

Տվյալ հանդիպումը միտված էր գյուղատնտեսական խնդիրների վեր հանմանը։ Դաշինքի ներկայացուցիչները՝ առաջնային համարեցին ֆինանսական կայունության ապահովման հարցը, մեզ հետ զրույցում նաև այլ խնդիրներ են վեր հանվել։

Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել