Ո՞րն է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի յուրահատկությունն ըստ Ալեքսանդր Շագաֆյանի

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի յուրահատկությունն այն է, որ խնդիրները պետք է գան քաղաքացիական հասարակությունից և լուծում գտնեն համատեղ աշխատանքների արդյունքում։

Այսօր նույն ծրագրի շրջանակներում տեղի ունեցած հերթական ֆուկուս խմբի ժամանակ ասաց ծրագրի ներկայացուցիչ, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը․ «Մենք դիտարկելու ենք այն ամենն, ինչ-որ կա, սակայն թե որ խնդիրը կընտրվի՝ ներառական ոլորտը, դպրոցի ֆինանսավորումը և այլն, այս ամենը կախված է նրանից, թե ոլորտային քաղաքացիական հասարակության կառույցները որքանով կպաշտպանեն իրենց օրակարգերը»,- նշեց պարոն Շագաֆյանը։

Ծրագրի շրջանակներում ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքները, քաղաքացիական հասարակության և կառավարության հետ վեր են հանվում առկա խնդիրներն ու թիրախային ոլորտները։

Այսօր ֆոկուս խումբ տեղի ունեցավ հետևյալ ոլորտների շուրջ՝ կրթություն, մշակույթ, աշխատանք, սոցիալական հարցեր և առողջապահություն։

Ֆոկուս խմբին ներկա էին մի քանի տասնյակ ՀԿ ներկայացուցիչներ, որոնք բաժանվեցին խմբերով և սկսեցին քննարկել առկա խնդիրները։

Մեզ հետ զրույցում ՀԿ ներկայացուցիչները կարևորագույն խնդիր համարեցին կրթության ոլորտում կոռուպցիան, որը ազդում է ոչ հասարակական զարգացումների վրա։

Մշակույթային հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներն էլ առանձնացրին մշակույթային հուշակոթողների պաշտպանության և այլ խնդիրների մասին։

Ի դեպ, այս ՀԿ ներկայացուցիչները շեշտեցին, որ մշակույթային ոլորտի ՀԿ ներկայացուցիչների կարողությունները լիարժեք զարգացած չեն և նրանք արդյունավետ չեն կարողանում ազդել կառավարության կողմից քաղաքականությունների մշակման գործընթացի վրա։

Նմանաբնույթ խնդիրներ է լուծելու ծրագիրը՝ հզորացնելով նաև ՀԿ-ների կարողությունները։

Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել