Կարծես թե խուսափում ենք ցրտահարություններից. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքայն իր էջում գրում է.

«Ժողովուրդ ջան, տարվա այս ժամանակահատվածի համար համեմատաբար սառը եղանակից մի բողոքեք, այն ունի իր շատ դրական կողմերը։ Դրա շնորհիվ ծառերն այս տարի բավականին ուշ ծաղկեցին և մենք, բարեբախտաբար, կարծես թե խուսափում ենք ցրտահարություններից»:

Նշենք, որ ապրիլի 13-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել