Մեր դպրոցում ներանձնական, միջմասսայական, թաղային տղաների հարցեր երբեք չի եղել. թիվ 127 ավագ դպրոցի ուսուցչուհի

Այսօր ամենալավ ընտանիքում էլ դեպք է կատարվում, բայց դրանից ելնելով քարկոծել մի դպրոց, որը հիմնաքար է եղել խորհրդային շրջանից սկսված, դրա համար պետք է պարզապես ժուռնալիստիկայի էթիկայի համաձայն միջոցներ ձեռնարկել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սվետա Մկրտչյանը՝ պարզաբանելով դպրոցում տեղի ունեցած միջադեպը:

«Աշակերտը դպրոց տեղավորվում է 10-րդ դասարանի սկզբից և բոլոր ուսուցիչները որպես իրենց առաջին են նպատակ հետապնդում՝ աշակերտների մեջ հարթեցնել բարոյահոգեբանական մթնոլորտը և դպրոցում երբևէ «ռազբոռկաներ» չեն լինում: Մեր դպրոցում նույնիսկ աշակերտ ունենք, ով Էջմիածնից է գալիս՝ ելնելով հենց այդ բարոյահոգեբանական միջավայրից»:

Ս. Մկրտչյանն ընդգծեց նաև, որ դպրոցի և նրա հեղինակության մասին կարող են ճշտել, ոչ միայն ուսուցիչներից կամ աշակերտներից, այլ ցանկացած ծնողից, ինչին պատրաստ է դպրոցը միջնորդել՝ լրատվամիջոցներին ու այլ շահագրգիռ անձանց հնարավորություն տալով ինքուրուկն ընտրել ցանկացած ծնողի, ով իր կարծիքը կարտահայտի դպրոցի մասին:

«Մենք մեր խոսքն ենք ասում՝ լրագրողի էթիկայի նորմերի մեջ մտնում է. առանց ճշտված ինֆորամցիայի ոչ մի փաստ չբարձրաձայնել: Մենք մեր կոլեկտիվի հետ կխոսենք, պետք է իմանանք՝ առաջին նախահարձակն ով է եղել:

Մեր դպրոց գալիս են աշակերտներ, ովքեր գիտեն, որ նման կարգի ոչ մի խնդիր չեն ունենա, մենք մեզ գովազդող դպրոց չենք եղել, բայց դա չի նշանակում, որ պետք է քարկոծել: Ոչ ոք իրավունք չունի դպրոցի անվան հետ խաղալ:

Տեղից ելնողը քար է նետում, բայց ասում են չէ, թող առաջինը քար նետի նա՝ ով մեղավոր է, մենք ցավ ենք ապրում մեր դպրոցի համար, և սա էսպես չպետք է թողնենք»-ասաց Ս. Մկրտչյանը:

Մենք նաև զրուցեցինք, այդ դպրոց տեղափոխված և հենաշարժողական խնդիրներ ունեցող 12-րդ դասարանի աշակերտուհի Էլենի հետ, նա մեզ հետ զրույցում փաստեց, որ ուսուցիչներն ու տնօրեը շատ լավ են վերաբերվում աշակերտներին, իսկ աշակերտները դասարանում միշտ չէ, որ մտերմանում են. «Այդ ամենը ոչ բոլոր դեպքերում է լինում, որ մենք միանգամից մտերմանանք, բայց իմ դեպքում, օրինակ, պատմական հոսք անցնելուց ավելի հեշտ մերվեցի, իսկ տղաների հետ կապված ես հետևել եմ լրատվամիջոցներին ու շատ վատ տպավորություն էր ինձ մոտ»:

Նելլի Մարտիրոսյանը, ով տղաների քիմիայի ուսուցչուհին է, դպրոցում աշխատում է 1983 թվականից, նա նշում է, որ Հրանտի նման շատ երեխաների են դաստիարակել:  «Այս երեխաները շատ ժամանակ առանց գրքի ու տետրի են դպրոց հաճախում, մեր փոխտնօրենը ապահովում է անգամ տետրերով: Մեզ համար շատ վիրավորական է նման վերաբերմունքը»

«Հրանտը թիվ 30 դպրոցում խնդիրներ է ունեցել, դուրս է եկել այնտեղից և եկել մեր դպրոց, մեր կոլեկտիվը բավական մեծ փորձ ունի նման երեխաների հետ աշխատելու, և դպրոցի տնօրենը մեզ՝ ուսուցիչներիս խստագույնս պահանջում է յուրաքանչյուր աշակերտին անհատական մոտեցում ցուցաբերել»,-մեզ հետ զրույցում ասաց ֆիզիկայի ուսուցչուհին՝ Մարիետա Մկրտչյան:  Նրան խոսքով նման վարքագիծ ունեցող երեխաները կամաց-կամաց հունի մեջ են ընկնում, իսկ այս դեպքի հետ կապված թե երեխան ի՞նչ խնդիրներ ունի՝ միգուցե իրենք չենք տիրապետել ամբողջությամբ, բայց տղայի ծնողները հաճախ են լինում տնօրենի մոտ, և գոնե տնօրենն իմանում է խնդիրը:

«Ի՞նչ անեինք, մենք էլ դպրոց չընդունեի՞նք երեխային, փողոց շպրտեի՞նք: Հրանտը վատ երեխա չի, հիմա մի միջադեպ է եղել, բայց դա չի նշանակում, որ պետք է ցեխ շպրտել մի ամբողջ կոլեկտիվի վրա»,-հավելեց ուսուցչուհին:

Նա նաև նշեց, որ չնայած լավ երեխա է, սակայն որպես աշակերտ կարգապահ չէ:

Հիշեցնենք, որ թիվ 127 ավագ դպրոցում երկու տղաներ ինքնավնասման փորձ էին արել՝ ածելիով վնասելով նախաբազուկները, ինչն էլ, ըստ հրապարակումների, եղել է դպրոցին գումար պարտք լինելը: Դպրոցի տնօրենն այդ վարկածը մեզ հետ զրույցում հերքեց:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել