Առաջիկա օրերին անձրևներ են սպասվում. ԱԻՆ Հիդրոմետ

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է.

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 13-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 16-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 13-14-ը ցերեկը կբարձրանա 3-4, գիշերը՝ 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում`

Ապրիլի 13-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           30.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              -3.80C   (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          13.20C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել