Նորություններ

Իրազեկում առաջիկա ոչ աշխատանքային օրերի մասին

Նախորդ շաբաթ կառավարության որոշմամբ ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխեց 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը:

Այսպիսով կառավարության փոփոխությամբ, ինչպես նաև ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ առաջիկայում երկուշաբթի օրերից երեքը կլինեն ոչ աշխատանքային։ Այդ օրերն են՝

Ապրիլի 17 – ոչ աշխատանքային է կառավարության որոշմամբ,

Ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր է,

Մայիսի 1 – Աշխատանքի օրն է, օրենքի համաձայն՝ ոչ աշխատանքային օր է:

Բացի այդ, չի բացառվում, որ մայիսի 8-ի աշխատանքային օրը նույնպես կտեղափոխվի՝ հաշվի առնելով կառավարության կողմից ձևավորած պրակտիկան, խնդիրն այն է, որ մայիսի 7-ը կիրակի օր է, իսկ մայիսի 9-ին նշվում է հաղթանակի և խաղաղության տոնը, այն ոչ աշխատանքային օր է, այսինքն՝ հնարավոր է, որ մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխվի կառավարության որոշմամբ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել