Աշխատանքի հնարավորություն Հանրային հեռուստաընկերությունում

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն աշխատանքի է հրավիրում վեբ դիզայների.

Աշխատանքային գործառույթներ`

  • Ընկերության հաղորդումների և անոնսների համար պոստերների, սլայդերների, նկարների պատրաստում, լուսանկարների մշակում
  • կայքում հաղորդումների էջերի համար պոստերների պատրաստում
  • տոնական, հիշատակի և այլ հատուկ օրերի համար կայքում և Ընկերության սոց. հարթակներում վիզուալ բովանդակության ապահովում
  • անհրաժեշտության դեպքում կայքի արտաքին տեսքի փոփոխությունների իրականացում
  • սոցիալական ցանցերում Ընկերության, առանձին հաղորդումների և այլ էջերի գրաֆիկական դիզայնի կատարում՝ ըստ Ընկերության բրենդինգի քաղաքականության
  • տպագրական նյութերի, այցեքարտերի և անցաքարտերի դիզայներական բնույթի աշխատանքների կատարում
  • պաշտոնի շրջանակում անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ աշխատանքների կատարում

Պահանջվող կրթություն/որակավորում`

  • Բարձրագույն կրթություն (մասնագիտական կրթությունը կդիտարկվի որպես առավելություն)
  • 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • համակարգչային մասնագիտական ծրագրերի, մասնավորապես՝ CorelDraw, Adobe Photoshop, Adobe Indesign, Adobe illustrator իմացություն
  • անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • թիմում աշխատելու հմտություն, կազմակերպվածություն և գրագիտություն

Աշխատավարձը՝ սկսած 150.000 ՀՀ դրամից:

Դիմելու ընթացակարգը`

Ձեր ռեզյումեն և կատարված աշխատանքները /պորտֆոլիո/ կարող եք ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով՝ «Կայքի դիզայներ»: Առանց վերնագրի նամակները չեն դիտարկվելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել