Վերին Շենգավիթի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել

Ապրիլի 7-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի թիվ 19ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է 1935 թ. ծնված Գ.-ի դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել