Վարչապետը դրական գնահատեց ՊԵԿ-ի աշխատանքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձավ Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքներին՝ այն գնահատելով լավ։ Գործադիրի ղեկավարը նշեց․ «ՊԵԿ-ի աշխատանքը գնահատում ենք լավ, մենք այս քայլին գիտակցաբար գնում ենք ու հատուկ ընտրությունների հաջորդ կառավարության նիստին ենք ասում, որ որևիցե մեկը չմտածի, թե մենք պոպուլիզմով ենք զբաղված, մենք շատ լավ գիտակցում էինք, որ ՊԵԿ-ի առջև դնում ենք լուրջ խնդիր, սպասում ենք ՊԵԿ-ից երկրորդ փուլի բարեփոխումների ծրագիրն ու ամեն ինչով աջակցելու ենք նրանց»,- ասաց պարոն Կարապետյանը։

Այսօր նաև զեկույցով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` անդրադառնալով տնտեսական վիճակին։

Իրավաբան.net

Բացել ամբողջ տեքստը
  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել