«Ծառուկյան» դաշինքից ԱԺ-ում կներկայանան 5 կին պատգամավորներ

Ազգային ժողովում իր տեղը գտավ նաև «Ծառուկյան» դաշինքը: Նրանց հատկացված պատգամավորկան 30 մանդատներից միայն 5-ը կզբաղեցնեն կանայք: Նշենք, որ այս պահի դրությամբ կին պատգամավորների թիվը 15-ն է: Ձեզ ենք ներկայացնում վերոնշյալ քաղաքական ուժի 5 կին պատգամավորներին:

1.Նաիրա Զոհրաբյան

Ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երևանում: Ունի մեկ դուստր:

1987թ. ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:
Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 2007-2009թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,

2008-2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ,

2009-2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի  պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

2.Իվետա Տոնոյան

Ծնվել է  1981 թ.-ի նոյեմբերի 22-ին:

Սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Շուրջ 15 տարի աշխատել է իր մասնագիտությամբ:

Աշխատել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում՝ զբաղեցնելով հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենն է,

«Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի գլխավոր խմբագիրն է։

3.Լուիզա Սարգսյան

Image result for Լուիզա Սարգսյան ծառուկյան դաշինքԾնվել է 1977թ.-ի փետրվարի 9-ին: Ամուսնացած է:

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկակական համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ է:

 

 

 

 

 

4.Կարինե Պողոսյան
Ծնվել է 1973թ. մայիսի 27-ին Մխչյան գյուղում (Արարատի մարզ): Ամուսնացած է, ունի երկու զավակ:

1995թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Ֆիզիկոս: Մանկավարժ:

2003թ. ՀՀԿ անդամ, ՀՀԿ Արտաշատի շրջանային խորհրդի փոխնախագահ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 17 ընտրատարածքից:

Եղել է ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահը:

5.Մարինա Մարգարյան

Ծնվել է 1957 թ.-ի հուլիսի 28-ին:

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է:

Կարդացեք նաև՝

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել