Պայթյուններ Սանկտ Պետերբուրգի մետրոյում

Այսօր Սանկտ Պետերբուրգի «Սեննայա պլոշչադ»-ի կայարանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում 6 մարդ մահացել է, 24-ը՝ վիրավորվել։ Life.ru-ն գրում է, որ այս պայթունից հետո գրանցվել է երկրորդը՝ հաջորդ կայարանում։ Ականատեսները հայտնում են, որ դեպքի վայրում բազմաթիվ զոհեր կան։ Կադրերում երևում են մահացածների դիակները։

Բացի այդ, հաղորդում են, որ առավոտյան Սանկտ Պետերբուրգ էր եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նա մասնակցում էր մեդիաֆորումին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել