Ո՞ր ուժն է առաջատարը էլեկտրոնային ընտրության արդյունքում

ՀՀԿ-ն առաջատարն է՝ ըստ էլեկտրոնային ընտրության արդյունքների: ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները: Համաձայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրապարակած տվյալների՝ այս քվեարկությանը ընդգրկված է եղել 877 անձ, անվավեր է ճանաչվել 37 քվեաթերթիկ:

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հետևյալն են.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 529

«Ծառուկյան» դաշինք՝ 73

«Ելք» դաշինք՝ 52

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն՝ 25

«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 17

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 3

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 6

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել