Հանձնաժողովի անդամի հետ վիճաբանություն են սկսում, որ տարեց կնոջը ուղղորդեն

Ընտրական տեղամասերից մեկում քվեարկության խցին է մոտենում մի կին, այդ ընթացքում քվեախցին մոտ կանգնած երիտասարդներից մեկը նրան որևէ բան է ասում, որն էլ դուր չի գալիս նույն երիտասարդի կողքին կանգնած, կարմիր վերարկուով հանձնաժողովի մեկ այլ անդամի։ Տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են հանձնաժողովի մի քանի անդամներ և դիտորդներ վիճաբանության մեջ մտնում կարմիր վերարկուով երիտասարդի հետ, նրան շեղում գործընթացից, որից հետո մի երիտասարդ սկսում է ուղղորդել տարեց կնոջը, վերցնում է քվեաթերթիկը ցույց տալիս, թե ինչպես ու ում օգտին պետք է քվեարկի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել