Լարված իրավիճակ ընտրատեղամասում․ նախագահը հայտարարում է, որ քարոզչություն է իրականացվում

Այսօր կեսօրից հետո լարված իրավիճակ էր ստեղծվել 138 դպրոցում գտնվող թիվ 6/26 ընտատեղամասում։

Ընտրական տեղամասի նախագահը թույլ չէր տալիս որոշ անձանց օգնել տարեց ընտրողներին․ «Լիքը խնդիրներ կան»,- մեզ ասած նա՝ հետո հայտարարեց, որ ընտրատեղամասում ՀՀԿ-ի օգտին քարոզչություն են անում դիտորդ գրանցված երիտասարդները, ովքեր այստեղ թաղային հեղինակություններ են։

Իրավաբան.net-ը նաև ֆիքսել է, ինչպես է հանձնաժողովի անդամներից մեկը ուղղորդում քվեարկող անձի, սակայն տեսնելով տեսախցիկը, հեռանում է։

Ի դեպ, այս ընտրատեղամասում առաջադրվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ըստ դիտորդների՝ հենց նրա օգտին էին քարոզչություն անում թաղային հեղինակությունները։ Նշենք, որ ներկայումս այս ընտրատեղամասից ուղիղ հեռարձակում չի ապահովվում։

Գ․Թ․

Իրավաբան.net

 

Բացել ամբողջ տեքստը
  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել