Մնացական Բիչախչյանը պարզաբանում տարածեց

ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ www.zham.am կայքում հրապարակվել է ֆեյսբուքյան օգտատեր Բելլա Հովհաննիսյանի գրառումը, ով անձնագրային ծառայությանը մեղադրում է իր խոսքերով ասած <մատի և մատանու արանքում մտնելու>՝ ամուսիններ Արշալույս Էլբակյանին և Էլմիրա Գասպարյանին իրարից բաժանելու համար, քանի որ նրանք ապրում են Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի 139 տանը: Իսկ անձնագրային ծառայությունը մեկին բնակեցրել է Ամասիայում, մյուսին՝ Արեգնադեմում:

Անձնագրային ծառայությունը ոչ թե ամուսիններին բնակեցրել է տարբեր տեղեր, այլ նրանց դիմումների համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն վերջիններիս ընդգրկել է 30/37 և 30/41 տեղամասերի ըստ գտնվելու վայրի ցուցակներ՝ հանելով հիմնական ցուցակներից: Ավելին, ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն քվեարկության օրը ըստ գտնվելու վայրի ցուցակում ընդգրկվելու դիմումը բավարարելու համար բացի դրանից այլ փաստաթղթեր ներկայացնելու պահանջ չի ներկայացվում:

Եթե քաղաքացիները կհրաժարվեն դիմումներ ներկայացնելու փաստից, կարող ենք դրանք հրապարակել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել