Ոստիկանությունը՝ «ՕՐՕ» դաշինքի հայտարարության մասին

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչը համացանցում տեղեկատվություն է  տարածել, թե Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում իբր նախատրամադրվածություն է նկատել իրենց թեկնածուի  հանդեպ, ինչն արտահայտվել է նրանով, որ չեն ցանկացել փակել չհրկիզվող պահարանի դուռն ու բանալին հանձնել ոստիկանին:

Ստուգումով պարզվել է, որ «ակնհայտ նախատրամադրվածություն» ասվածն ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդիր է եղել, ինչը արագ լուծվել է:

Այս «գործընթացի» տեսագրությունը առկա է:  Կոչ ենք անում ծագող տեխնիկական հարցերը լուծել աշխատանքային կարգով և անհիմն հայտարարություններով արհեստականորեն չբորբոքել իրավիճակն ու չմոլորեցնել ընտրողներին:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել