Ի՞նչ կենսագրություն և ֆինանսական միջոցներ ունի «ԵԼՔ» դաշինքի թեկնածու Նորիկ Եղիազարյանը

«ԵԼՔ» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջդրված, «Հանրապետություն» կուսակցության անդամ Նորիկ Եղիազարյանը որպես սեփականություն է հայտարարագրել 2 բնակելի տուն, 2 հողամաս, որպես համատեղ սեփականություն՝ մեկ բնակարան, ավտոտնակ Երևանում, և ևս մեկ հողամաս՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում:

Պատգամավորի թեկնածուն այս պահին չի աշխատում, կեսնաթոշակառու է, որը կազմում է 438.000 դրամ: Բացի այդ նրա համար եկամուտ է հանդիսնաում բանկային տոկոսի ավելացումը, այն կազմում է  750 դոլար

Եղիազարյանը հայտարարագրել է նաև 2 միլիոն ՀՀ դրամ և 5.000 ԱՄՆ դոլար:

Ի՞նչ կենսագրություն ունի նա.

Ծնվել է 1948 թ. Կոտայքի մարզի (նախկինում` Աբովյանի շրջանի) Կամարիս գյուղում:

1966 – 1971 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1971 – 1975 թթ. աշխատել է վերոհիշյալ ֆակուլտետում` սկզբում որպես ամբիոնի ավագ լաբորանտ, իսկ ապա` ասիստենտ:
1976 -1986 թթ. աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (այժմ` Տնտեսագիտական համալսարան) որպես ավագ դասախոս:
Դասախոսական աշխատանքի տարիներին հեռակա հիմունքներով ավարտել է ասպիրանտուրա` «քաղաքացիական իրավունք» մասնագիտությամբ:
1986 – 1990 թթ. աշխատել է Արհմիությունների հայկական հանրապետական խորհրդի սոցիալական ապահովագրության բաժնում որպես հրահագիչ:
1991 – 1993 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում որպես Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերով մշտական հանձնաժողովի գլխավոր փորձագետ:
1993 – 1995 թթ. վարել է ՀՀ Աշտարակի միջշրջանային դատախազի պաշտոնը:
1996 թվականից սկսած ակտիվ զբաղվում է ընդդիմադիր հասարակական – քաղաքական գործունեությամբ` անդամակցելով սկզբում «Ազգային Ժողովրդավարական միություն» (ԱԺՄ), իսկ այնուհետև, 2003 թվականից առ այսօր` «Հանրապետություն» կուսակցություններին:

Ներկայումս «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Է:

Ավելի քան 50 իրավական ու իրավաքաղաքական, այդ թվում հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել