Նոր մշակույթ՝ ՀԿ դաշտում

Հայաստանյան երկու հասարակական կազմակերպությունները համատեղ կզարգացնեն հասարակական կազմակերպությունների դաշտը։ Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և «ՀԿ կենտրոնի» նախագահները համաձայնագիր ստորագրեցին։

Համաձայնագիրը ստորագրելուց հետո ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը հիշեցրեց, որ «ՀԿ կենտրոնը» կանգնած է մեր երկրում հասարակական դաշտի ձևավորման հիմքում․ «20 տարվա հեռուներից, որ դիտարկում եմ, մեր կազմակերպության ծնունդը հենց կապված է «ՀԿ կենտրոնի» հետ, այսօր իրոք ես ուրախ եմ, որ «ՀԿ կենտրոնի» հետ համատեղ մենք պետք է զարգացնենք հասարակական դաշտի կարողությունները»,- նշեց նա։ Ըստ պարոն Զադոյանի՝ հասարակական կազմակերպությունների նպատակը պետք է լինի հասարակության կողմից բարձրացրած խնդիրների լուծումը․ «Քանի որ մեր կազմակերպությունը ներկայումս իրականացնում է խոշոր ծրագիր՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, որն ուղղված է ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը, կոալիցիաների կառուցմանն ու զարգացմանը, հանրային քաղաքականությունների մշակմանը, մասնակցությանը, հանրային վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև պետական մարմինների ու ՏԻՄ-երի հետ կառուցողական երկխոսության ձևավորմանը, ուստի կարևոր է, որ «ՀԿ կենտրոնի» հետ մեր ջանքերը մեկտեղենք այդ խնդիրները լուծելու նպատակով»,- շեշտեց ԻՀԱ նախագահը։

Այս նոր համաձայնագրով ձևավորվում է մշակույթ, երբ համագործակցում են միևնույն առաքելություն ունեցող կառույցները։ Ասաց «ՀԿ կենտրոնի» նախագահ Արփինե Հակոբյանը․ «Մենք ավելի քան 20 տարի դաշտում էինք, բայց կարծես թե ինքնուրույն էինք անցնում այդ ճանապարհն։ Այսօր մենք մեկտեղում ենք ջանքերը, այս տեսանկյունից մենք բոլորս շահում ենք, և շահում է քաղաքացիական հասարակությունը»,- ընդգծեց տիկին Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել