Հրդեհ Արարատ գյուղում

ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 29-ին, ժամը 14:56-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղի Զոդ թաղամասում գտնվող զորամասի մոտակա շինության ներսում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելքոնյան փողոցի տներից մեկի հողամասի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել` 15:36-ին:

Այրվել են չգործող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 3 քմ:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել