Արթուր Բաղդասարյանի ունեցվածքը՝ ԱԺ պատգամավորի թեկնածությունն առաջադրելու պահին

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, թեկնածությունը առաջադրելու պահին հայտարարագրել է.

  • Բնակարան (215 քմ),
  • Ավտոտնակ (34,8 քմ),
  • 12 միլիոն դրամ,
  • 20 հազար դոլար,
  • 3 միլիոն ռուբլի:

Նրա եկամուտը ստացվել է.

  • Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից՝ 4.78 միլիոն դրամ վճարից,
  • Հայաստանում ֆրանսիական համալսարանից՝ 5.42 միլիոն դրամ վճարից,
  • «Ռոսնեֆտ Իտեռա» և «ՄՏՍ բանկից»՝ 12 միլիոն ռուբլի փոխհատուցում:

Արթուր Բաղդասարյանը  ծնվել է 1968 թ.-ի նոյեմբերի 8-ին Երևանում:

Կրթություն

  • 1985 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջն. դպրոցը։
  • 1985-1986 թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական դասընթացները։
  • 1986-1992 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
  • 1988-1989 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
  • 1994-1997 թթ. սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիան (գերազանցության դիպլոմով)։

Աշխատանքային գործունեությունը

  • 1989-1993 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի պետ, խմբագրի տեղակալ։
  • 1992 թ. սեպտեմբերին ընտրվել է Շենգավիթի շրջանային խորհրդի պատգամավոր։
  • 1993-1995 թթ. վարել է Երևանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը՝ այդպիսով լինելով ամենաերիտասարդ պաշտոնյան ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում։
  • 1995 թ. ընտրվել է Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միության նախագահ։
  • 1999-2003 թթ. – Հայ-ֆրանսիական խորհրդարանական խմբի ղեկավար։
  • 2004 թ. ընտրվել է Միջազգային քրիստոնեադեմոկրատական համաշխարհային խորհրդարանական Ինտերնացիոնալի փոխնախագահ։
  • 2007 թ. փետրվարին ընտրվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ հիմնադրված Կովկաս-Կասպյան միջազգային հանձնաժողովի համանախագահ։
  • 2000 թվականից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2002 թվականից՝ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 2013 թ. մայիսին Մոսկվայում ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ 2013 թ. սեպտեմբերի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։ Մի շարք գիտական մենագրությունների, 100-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

Քաղաքական գործունեությունը

  • 1995 թ. ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 1-ին գումարման պատգամավոր՝ դառնալով ամենաերիտասարդ պատգամավորը։
  • 1997 թ. հիմնադրել է «Օրինաց երկիր» կուսակցությունը և 1998 թ. կայացած կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել կուսակցության նախագահ։
  • 1998 թ. փետրվարին ընտրվել և մինչև 1999 թ. հունիս պաշտոնավարել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 21 ընտրատարածքից։ 1999-2003 թթ. – «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ՝ Հայաստանի երեք հանրապետությունների և աշխարհի խորհրդարանների պատմության մեջ խորհրդարանի ամենաերիտասարդ ղեկավարը։
  • 2005 թ. մարտին ընտրվել է Հայկական բարեկամության խորհրդարանական վեհաժողովի նախագահ։
  • 2006 թ. մայիսի 29-ին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։
  • 2006-2007 թթ. – ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար։
  • 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար։
  • 2007 թ. նոյեմբերին «Օրինաց երկիր» կուսակցության համագումարում առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու։
  • 2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը։
  • 2008 թ. մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար[2]:
  • 2014 թ. ապրիլին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որից ազատվել է 2014 թ. ապրիլի 30-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով[3]:
  • 2016 թ. փետրվարի 21-ին «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ[4]:

Պարգևներ և կոչումներ

  • Իրավագիտության թեկնածու (1995)։
  • Իրավագիտության դոկտոր (1997)։
  • Պրոֆեսոր (1998,ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր)։
  • Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (2010)։
  • Ռուսաստանի Դաշնության անվտանգության և պաշտպանության ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (2011)։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[5]:
  • ԱՊՀ երկրների սահմանային անվտանգության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի բարձրագույն մեդալ (2010)։
  • Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի կողմից հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ՌԴ Անվտանգության խորհրդի մեդալով (2011)։
  • Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության բարձրագույն մեդալ (2012)։
  • «Հավաքական անվտանգության պայմանագրի» կազմակերպության բարձրագույն պարգև՝ մեդալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման և ամրապնդման գործում մեծ ավանդի, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների գործնական իրականացմանն ակտիվ մասնակցության համար (2013)։

Պարգևատրվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ավստրիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով, շքանշաններով և մեդալներով, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի շքանշանով, Համաշխարհային խորհրդարանական միության, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պարգևներով։ Պարգևատրվել է նաև Ֆրանսիայի սենատի, Իտալիայի խորհրդարանի, ՌԴ Դաշնային ժողովի մեդալներով։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել