Վազգեն Սաֆարյանի եկամուտի հիմնական մասը կազմում է կենսաթոշակը

Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Վազգեն Սաֆարյանը ծնվել է 1950 թվականին, ներկայումս Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահն է:

Թեկնածությունն առաջադրելու պահին Վազգեն Սաֆարյանը հայտարարագրել է 65 քմ տարածքով բնակարան, բանկերում ավանդ դրված 9000 ԱՄՆ դոլար և 2 միլիոն դրամ:

Նրան է պատկանում նաև «Տրանսշին» ՁԲ ընկերության 72 բաժնետոմս (0.55 տոկոս):

67-ամյա Վազգեն Սաֆարյանի եկամուտը ստացվել է կենսաթոշակից՝  2,02 միլիոն դրամ և խորհրդատվական ծառայությունների մատուցումից՝ 900 հազար դրամ:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել