Ղազախստանի հավաքականին տեղափոխող ինքնաթիռը Երևան է վերադարձել թռիչքից մեկուկես ժամ անց

Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականին տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում. այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունից:

«Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի օդանավի՝ «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջքի հետ կապված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից:

Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը հետ է վերադարձել և ժամը 2:46-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի հետադարձ չվերթը նախատեսվում է այսօր՝ ժամը 16:00-ին»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել