ՀՅԴ-ական թեկնածուն բաժնեմաս ունի ՀԷԿ-ում և մասնավոր բուհում

«Հայ հեղափոխական դաշնակացության» համապետական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Հովհաննես Սարգսյանը աշխատում է որպես ԱԺ ՀՅԴ խմբակցության փորձագետ:

40-ամյա թեկնածուն հայտարարագրել է 168 քմ տարածք ունեցող շենք-շինություն՝ Երևանի Այգեստան փողոցում, որը տնօրինում է միանձնյա:

Դրամական միջոցները կազմում են 60 հազար դոլար, 10 միլիոն դրամ և 50 հազար եվրո:

Նրան են պատկանում նաև «Բի կեյ խորհրդատվական խումբ» ընկերության բաժնետոմսերի 14 տոկոսը, «Իզոտոպ դելտա» ՍՊ ընկերության բաժնեմասի 10 տոկոսը և «Մ. Մաշտոցի անվան համալսարան»-ի 10 տոկոս բաժնեմասը:

Հովհաննես Սարգսյանը ներկայացրել է եկամուտները, որոնք ստացվել են՝

  • «Իզոտոպ Դելտա» ընկերության շահաբաժնից՝ 20,2 միլիոն դրամ,
  • ԱԺ-ից աշխատավարձ՝ 2,44 միլիոն դրամ,
  • Աշխատավարձ «Մ. Մաշտոցի անվան համալսարան»-ից՝ 1,92 միլիոն դրամ:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել