«Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուն 54 մլն դրամ ու 350 հազար դոլար ունի

«Ծառուկյան դաշինք»-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Հայկ Ղուկասյանը, ով «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի և գրապլինգի ֆեդերացիայի նախագահն է և զբաղեցնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը, ունի 54 մլն դրամ, 350 հազար դոլար և 45 հազար եվրո դրամական միջոցներ։

Այս մասին նշվում է թեկնածուի հայտարարագրում, որը նա ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

Բացի այդ, թեկնածուն ունի նաև Mercedes-Benz Vito մակնիշի, 2001թ․ արտադրության ավտոմեքենա, ինչպես նաև երկու հողամաս ու երկու բնակարան։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել