Արագության նշանների փոփոխություններ են եղել

Երևան-Սևան մայրուղում ավտոմեքենայի արագության սահմանափակումներ են կատարվել. այս մասին իրազեկում են ֆեյսբուքյան «ՃՈ և կարմիր գծեր» խմբում:

Ալեքսան Անտոնյանը հրապարակել է տեսանյութ և գրառում թողել.«Սևանի թերակղզու մոտ 50 դրել են ու սպասում որսին»:

Նշենք, որ ավելի վաղ Էդուարդ Ավագյանը հայտնել էր. «Սևանի մայրուղով երթեւեկելիս եղեք ուշադիր։ Արագության նշանների տեղափոխություններ են տեղի ունեցել։ 70 հետո 50 ու տենց շարունակ։ Իջնելուց դեպի Երևան կար նշան 70-ի արգելման ավարտ` այդ նշանը տեղափոխել են ահագին ներքև»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել