Տոնական նոր օր է ավելացվել օրենքում

ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում նոր փոփոխություն է կատարվել, լրացվել է 11-րդ հոդվածը՝ ամրագրվելով հետևյալը՝

«Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր»:

Այսինքն՝ հուլիսի 5-ը այսուհետ նշվելու է նաև որպես պետական խորհրդանիշների օր:

Ըստ նախագծի՝ ՀՀ պետական խորհրդանիշների տոնական օր սահմանելու նպատակն է` պետական խորհրդանիշների (Հայաստանի Հանրապետության զինանշան, Հայաստանի Հանրապետության դրոշ, Հայաստանի Հանրապետության օրհներգ) բովանդակության նպատակային պահպանումը եւ տարածումը, պետականության նկատմամբ հարգանքի ու ակնածանքի արմատավորումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը, ազգային ինքնության պահպանումը քաղաքացիական դաստիարակության գործընթացներում, ազգային պետական խորհրդանիշների հանրահռչակման միջոցով սփյուռքում ապրող հայության ինքնության ամրապնդումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել