Վրաերթ Երևանում

ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 26-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդան մարզադաշտի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան տոնավաճառի մոտակայքում BMW մակնիշի 34 CU 752 պետհամարանիշի ավտոմեքենան (անձը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել Ա. Մ.-ին (մոտ 40 տարեկան), ով՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները կատարել են արյան հետքերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել